• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Արտետան հաստատել է «Ռեալի» կիսապաշտպանի հետ կապված լուրերը

Լուրեր

Արտետան հաստատել է «Ռեալի» կիսապաշտպանի հետ կապված լուրերը
23.01.2021
1651 0

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան առաջին անգամ հաստատել է, որ լոնդոնցիները աշխատանքներ են տանում «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի տրանսֆերի ուղղությամբ։

«Անցյալ գիշերվանից Էդեգորի վերաբերյալ նորություն չունեմ։ Ինձ, հավանաբար, այսօր կզանգահարեն ու կտեղեկացնեն, թե ինչպես է ընթանում գործընթացը»,- ասել է Արտետան։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Էդեգորը որոշել է «Արսենալ» տեղափոխվել։