Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ոսկե մեդալ կստանա, եթե «Եռագույնները» հռչակվեն չեմպիոն, հայտնում է Marca-ն:
Կարիմը վնասվածք էր ստացել ԱԱ-ից առաջ՝ Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ և վերադարձել Վալդեբեբաս:
34-ամյա հարձակվողը Մունդիալին պատրաստվելիս վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ և լքել ազգային թիմի ճամբարը:
Դիդյե Դեշամը հետագայում որոշում էր կայացրել նրան փոխարինող ֆուտբոլիստ չհրավիրել, այդ պատճառով էլ ՖԻՖԱ-ն Կարիմին պաշտոնապես համարում է Ֆրանսիայի հավաքականի մասնիկը: