Մադրիդի «Ռեալը» մտադիր է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Մյունխենի «Բավարիայի» 23–ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ պայմանագիր կնքելու համար, որի պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է 2025 թվականին, հաղորդում է Relevo–ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Դևիսի հետ պայմանագիր կնքելու համար «սերուցքայինների» ղեկավարությունը չի կիրառի Լենի Յորոի հետ կիրառած մարտավարությունը, որն արդյունքում որոշեց պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Կանադացին վերջնական որոշում է կայացրել նոր պայմանագիր չկնքելու մյունխենյան ակումբի հետ և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», սակայն անգլիական ակումբները պատրաստ են ավելի շահավետ պայմանագիր առաջարկել։