• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Իսպանիայի կառավարությունը պատասխանել է Վինիսիուս Ժունիորին

Լուրեր

Իսպանիայի կառավարությունը պատասխանել է Վինիսիուս Ժունիորին
06.09.2024
1957 0

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե–Մարլասկան պատասխանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, որը հայտարարել էր, որ Իսպանիան չպետք է ԱԱ–2030–ի կազմակերպիչ հանդիսանա, եթե երկրում չփոխվի ռասիզմի հանդեպ վերաբերմունքը։

«Բազմազանության նկատմամբ հարգանքը մեր ԴՆԹ–ի մի մասն է։ Մենք արդյունավետ և ուղիղ պայքար են մղում ցանկացած խտրական վերաբերմունքի հանդեպ։

Սա Իսպանիայի կառավարության և ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է»,– պաշտոնյայի խոսքը մեջբերում է RMC Sport–ը։