• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լուկաս Վասկես․ «Նա դեռ շատ գոլեր կխփի «Ռեալի» կազմում»

Լուրեր

Լուկաս Վասկես․ «Նա դեռ շատ գոլեր կխփի «Ռեալի» կազմում»
03.09.2024
890 0

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է «սերուցքայինների» հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Նա տպավորիչ ֆուտբոլիստ է և դա ապացուցել է մի քանի տարի շարունակ։ Մբապեն ահռելի տաղանդ ունի։ Մենք շատ ուրախ ենք, որ նա մեր թիմում է։ Կիլիանը դեռ շատ գոլեր կխփի»,– Վասկեսի խոսքը փոխանցում է АS–ը։

Հիշեցնենք, որ 25–ամյա ֆրանսիացին այս տարվա հունիսի 3–ին է համալրել «Արքայական ակումբի» շարքերը։