«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն համեմատել է իր երկու նախկին ակումբները։
«Բարսան» աշխատում է փոքր ակումբի պես։ «Ռեալն» ու «Բարսան» ԶԼՄ–ներր առումով խոշորագույն ակումբներ են և ամենահայտնին են, սակայն ներքին կառուցվածքով «Բարսելոնան» շափ փոքր ակումբ է։ Միշտ նույն մարդիկ՝ ֆուտբոլիստներ, անձնակազմ, երեք կամ չորս թիկնապահ, խոհարար և ևս մի քանի մարդ։
«Մանչեսթեր Սիթին» ահռելի մեծ ակումբ է՝ համեմատած «Բարսելոնայի» և ահռելի ենթակառուցվածքներ ու մարդկային անձնակազմ ունի»,– ասել է Բրավոն։