Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կմնա մադրիդյան ակումբում, չնայած նրանով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Relevo–ն։
«Արքայական ակումբում» լիովին աջակցում են բրազիլացուն և նրան համարում առանցքային ֆուտբոլիստ։ 23–ամյա հարձակվողի շրջապատը հասկացնել է տվել, որ չի մտածում ակումբային գրանցման փոփոխության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգոն Կիլիան Մբապեի գալուց հետո կարող է կորցնել տեղը թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 51 հանդիպման, դարձել 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը։