Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Խեսուս Խիլ Մանսանոյի աշխատանքը։
«Մենք բոլորս գիտենք այդ մրցավարի մակարդակը։ Նա փորձ ունի և ես դա չեմ հասկանում։ Ցանկանում եմ, որ նա թոփ մակարդակ ունենար։
Նա դա առաջին անգամ չի անում։ Ես հասկանում եմ, որ «Ռեալի» ֆուտբոլիստները կարող են դժգոհել, սակայն մրցավարը պետք է ավելի վաղ սուլեր։ Դա վատ սուլում չէր, սակայն ուշացած էր։ Սուլել այն պահին, երբ փոխանցում է՝ անիմաստ է»,– Պիկեի խոսքը մեջբերում է Marca–ն։