Համաձայն Маrca–ի՝ Մբապեն «Ռեալի» մեկնարկային կազմում կլինի ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթի եզրափակիչում կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղում (14.08, 23:00):
Մեկնարկային կազմում կլինեն նաև Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն։
Մոդրիչը, Գյուլերը և Բրահիմ Դիասը նույնպես խաղաժամանակ կստանան, քանի որ Անչելոտին ցանկանում է շնորհակալություն հայտնել նրանց՝ ԱՄՆ–ում հիանալի ելույթների համար։