Լուրեր

Նորություններ՝ Тhe Athletic–ից
26.07.2024
1958 0

Սեբալյոսը վերադարձել է լավ մարզավիճակի և դրական է տրամադրված «Ռեալում» իր ապագայի հարցում։

Ռեյները «Ռեալի» հետ չի մեկնի ԱՄՆ–ի ամառային շրջագայությանը։ 22–ամյա կիսապաշտպանը կրկին վարձակալության կգնա։ Սպասվում է, որ Լատասան նույնպես կհանձնվի վարձակալության։

«Ռեալը» ցանկանում է Նիկո Պասին պահել թիմում։ «Սերուցքայինները» նրա համար շատ գումար են պահանջելու և կպահեն տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը, եթե որևէ լավ առաջարկ ստանան։

Լունինը ցանկանում է լինել թիմի հիմնական դարպասապահը, սակայն «Ռեալում» նա հանդիսանում է Կուրտուային փոխարինողը։ Հենց դա է պատճառը, որ նա երկմտում է նոր պայմանագիր կնքելու հարցում։