• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռյուդիգերը հստակ որոշում է կայացրել իր ապագայի հարցով

Լուրեր

Ռյուդիգերը հստակ որոշում է կայացրել իր ապագայի հարցով
25.07.2024
3205 0

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հաղորդում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Չնայած «Ալ Իթիհադից» ստացած շատ շահավետ առաջարկին՝ նա չի պատրաստվում հեռանալ Իսպանիայի մայրաքաղաքից։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռյուդիգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։