«Ռեալի» տրանսֆերային թիրախ, «Լիլի» պաշտպան Յորոն մեկնել է Մեծ Բրիտանիա՝ բուժզննում անցնելու և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու համար։
Ֆրանսիացին ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», սակայն «սերուցքայինները» հրաժարվել են 62 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։
«Արքայական ակումբն» այս մասին տեղեկանալուն պես նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքի մեջ են։