Յորոյի տրանսֆերի ձախողումից հետո «Ռեալում» չեն շտապում այլ կենտրոնական պաշտպանի գնելու հարցում։ Եթե «սերուցքայինները» հնարավորություն ստանան պաշտպանության կենտրոնում որևէ ֆուտբոլիստի ձեռք բերելու՝ կդիտարկեն։
Այս պահին մադրիդցիները կենտրոնացած են Կարվախալի ու Մենդիի պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։
Մարտ ամսից «Ռեալ Մադրիդը» սկսել է հետևել Ալեքսանդր–Առնոլդի ելույթներին։ 25–ամյա ֆուտբոլիստը հիանալի հարաբերությունների մեջ է Բելինգեմի հետ։
Այս պահին «Ռեալում» սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Տրենտը։ Մադրիդցիները սիրում են այնպիսի ֆուտբոլիստների գնել, որոնց պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի։