Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ։
Մոդրիչ․ «Շատ ուրախ եմ «Ռեալի» հետ ևս մեկ մրցաշրջանով համագործակցելու համար։ Սա բացառիկ և յուրահատուկ պահ է ինձ համար։ Շատ երջանիկ եմ և հպարտ, որ շարունակելու եմ հանդես գալ «Ռեալ Մադրիդում»։ Այս ակումբը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար և ընտանիքիս համար։
Երախտապարտ եմ ակումբին, նախագահին և մարզիչներին, որ նրանք դեռ հավատում են ինձ և թույլ տալիս խաղալու աշխարհի լավագույն ակումբում, ¡Hala Madrid!»։