• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ավելի քան 100 հազար երկրպագու ցանկանում է ներկա գտնվել Մբապեի շնորհանդեսին

Լուրեր

Ավելի քան 100 հազար երկրպագու ցանկանում է ներկա գտնվել Մբապեի շնորհանդեսին
12.07.2024
893 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսին ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար երկրպագու, հաղորդում է Маdrid Xtra–ն։

«Արքայական ակումբը» ծրագրում է Մբապեի շնորհանդեսը կազմակերպել հուլիսի 16–ին՝ «Սանտիագո Բեռնաբեուում», որը տեղավորում է 85 հազար մարդ։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը մադրիդցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։