Լուրեր

Խոսելու․ «Նա կարող է դառնալ «Ռեալի» խորհրդանիշը»
14.06.2024
2741 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին։

«Նա մեծ մասշտաբի ֆուտբոլիստ է և կարող է դառնալ «Ռեալի» խորհրդանիշը»,– իսպանացի հարձակվողի խոսքը մեջբերում է Onda Cero–ն։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» հունիսի 3–ին է հայտարարել 25–ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ավելի վաղ Մբապեն հանդես է եկել ՊՍԺ–ում և «Մոնակոյում»։