Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ, հաղորդում է RMC Sport–ը։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում էր նրա թեկնածությունը, սակայն բրազիլացին հրաժարվել է տեղափոխվել Փարիզ։
Այնուամենայնիվ, «Արքայական ակումբում» պատրաստ են դիտարկել նրա տրանսֆերը վաճառելու տարբերակը, եթե 150 միլիոն եվրոյի առաջարկ ստանան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս ամառ բրազիլացին կարող է համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։