Էնդրիկը «Պալմեյրասի» կազմում դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր:
«Պալմեյրասը» հերթական տիտղոսն է նվաճել՝ «Ֆլամենգոյին» 4-3 հաշվով հաղթելուց հետո:
Էնդրիկը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 64 րոպե, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողություններով:
Այնուամենայնիվ, 57-րդ րոպեին, երբ հաշիվը 2-2 էր, 16-ամյա հարձակվողը 11-մետրանոց վաստակեց, որը արդյունավետ իրացրեց թիմակիցը: