«Ռեալում» անհամբերությամբ են սպասում Էնդրկին, հաղորդում է Relevo–ն։
17–ամյա հարձակվողը կարող է կրճատել արձակուրդն Ամերիկայի գավաթից հետո, որպեսզի «սերուցքայինների» հետ մեկնի ԱՄՆ։ Բրազիլացին ցանկանում է որքան հնարավոր է ավելի շուտ հարմարվել նոր թիմին և երկրին։
Հիշեցնենք, որ ամռանը «Ռեալը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի՝ «Միլանի» (31.07, «Բարսելոնայի» (03.08) և «Չելսիի» (06.08) դեմ։