Լուրեր

Տեբասը՝ Մբապեի «Ռեալ» տեղափոխության մասին
09.06.2024
1759 0

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։

«Ֆուտբոլը թիմային մարզաձև է։ Երբ Ազարն ու Բեյլը մինչև այդ ժամանեցին, «Ռեալում» մտածեցին, որ արդյունքի կհասնեն, սակայն դա այդքան էլ միանշանակ չէր։

Այդպես եղավ նաև ՊՍԺ–ում օրինակ, Նեյմարի, Մբապեի և Մեսիի դեպքում։ Նրանք կարծում էին, որ կհաղթեն Չեմպիոնների լիգան, սակայն դա տեղի չունեցավ։ Ֆուտբոլը մաթեմատիկա չէ»,– ասել է պաշտոնյան։