• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Տեբաս. «Իսպանական ֆուտբոլի հեղինակությունը մեծ վնաս է կրել 2023 թվականին»

Լուրեր

Տեբաս. «Իսպանական ֆուտբոլի հեղինակությունը մեծ վնաս է կրել 2023 թվականին»
19.10.2023
1746 0

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է այն հարցին, թե ինչ կարծիք ունի «Նեգրեյրայի գործի» («Բարսելոնայի» կողմից մրցավարներին կաշառելը,-խմբ.):

«Կարծում եմ, որ այդ գործը ոչ մի բանի չի հանգեցնի: Իսպանական ֆուտբոլի հեղինակությունը մեծ վնաս է կրել 2023 թվականին, օրինակ Վինիսիուսի՝ ռասիզմին բախվելը, «Նեգրեյրայի գործը» և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մասնակցությամբ սկանդալային միջադեպը»,- Տեբասի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տեբասը հայտարարել էր, որ իրեն չի զարմացնում «Նեգրեյրայի գործով» կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտայի՝ մեղադրյալի կարգավիճակ ստանալը: