Լուրեր

«Ռեալը» հաղթեց 9–րդ անընդմեջ ՉԼ–ի եզրափակիչում
01.06.2024
2046 0

«Ռեալ Մադրիդը» հաղթեց 9–րդ անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

Մադրիդյան ակումբը ՉԼ–ի եզրափակիչում 2–0 հաշվով առավելության հասավ «Բորուսիայի» նկատմամբ։

Այսպիսով, «Արքայական ակումբը» 9–րդ անգամ անընդմեջ հաղթեց գլխավոր եվրագավաթային մրցաշարը։

Վերջին անգամ «Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչը/Եվրոպական չեմպիոնների գավաթը պարտվել է 1981 թվականին։