Լուրեր

Մբապեն շքեղ առանձնատուն է գնել Մադրիդում
24.05.2024
1591 0

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անշարժ գույք է ձեռք բերել Մադրիդում, հաղորդում է La Razon–ը։

25–ամյա ֆուտբոլիստը 18 միլիոն եվրոյի դիմաց առանձնատուն է գնել Լա Մորալեխա թաղամասում։ Մբապեի նոր սեփականությւոնը գտնվում է դերասան Ռիչարդ Գիրի հարևանությամբ, իսկ դրա դիմաց «սերուցքայինների» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի տունն է։

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ–ում հանդես է գալիս 2017 թվականից։ Մայիսի 10–ին նա հայտարարեց, որ հեռանալու է փարիզյան ակումբից։