Մարդրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Մոդրիչը չի հեռանա թիմից, հաղորդում է Marca–ն։
Խորվաթ կիսապաշտպան չի մտածել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին, իսկ խաղակոշիկները մեխին կարող է կախել միայն ԱԱ–2026–ից հետո։
Մոդրիչի նպատակն է դառնալ «սերուցքայինների» ավագը, ինչպես նաև ակումբի պատմության մեջ մտնել որպես ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ՝ նվաճելով ևս մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ։