«Ռեալից» ավելի շատ ոչ մի թիմ չի խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Կառլո Անչելոտիի թիմը կիսաեզրափակիչում մրցեց «Բավարիայի» հետ (2:2, 2:1) և հաղթահարելով նրա արգելքը, եզրափակիչում ուժերը կչափի «Բորուսիայի» հետ։
Մադրիդցիները 18–րդ անգամ են նվաճում եզրափակիչի ուղեգիր։ Այս պահին նրանք հաղթել են 14 անգամ և կրել 3 պարտություն։
«Միլանն» ու «Բավարիան» այս ցուցանիշի մոտակա հետապնդողներն են և եզրափակիչի ուղեգիր են նվաճել 11 անգամ։
«Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա հունիսի 1–ին՝ «Ուեմբլիում»։