Սուպերլիգայի ղեկավարությունը պարտավոր է փոխել մրցաշարի անվանումը, քանի որ այդպիսի անվանմամբ մրցաշար արդեն գրանցված է դանիական առաջնությունում, հաղորդում է Cadena SER–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձևաչափը նույնպես փոփոխության կենթարկվի․
1․ Մրցաշարը կլինի բաց եվրոպական լիգա, որը բաղկացած կլինի բացառապես մարզական նախագծերից:
2․ Կկազմակերպվեն մի քանի դիվիզիոններ՛
3․ Մրցաշարին կմասնակցեն 60-ից 80 ակումբներ:
4․ Յուրաքանչյուր ակումբի ամենաքիչը 14 հանդիպում երաշխավորված կլինի: