Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է առաջիկա «էլ Կլասիկոյում» այն հատուկ մարզաշապիկը, որով հանդես կգա:
«Կապտանռնագույնները» Լա լիգայի 32-րդ տուրում կայանալիք «Ռեալի» դեմ խաղում կմրցեն կոլումբացի երգչուհի Karol G–ի լոգոյով, որը Spotifay–ում ամսական ավելի քան 50 միլիոն լսող ունի։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նման փոփոխությունը պայմանավորված է Spotify սթրիմինգային ծառայության հետ համագործակցությամբ:
Karol G–ի լոգոն փշե սիրտ է, նման տատու նաև երգչուհու վրա կա։ Այն խորհրդանշում է դժվարությունները, որի միջով արտիստն անցել է 2021 թվականին։
Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին: