Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կերակարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
34–ամյա գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Կողմերի միջև բանակցություններն ավարտվել են և պաշտոնական փաստաթղթի ստորագրումն ընդամենը ժամանակի հարց է։ Գերմանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև այս տարվա ամառ։
Հիշեցնենք, որ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից ու անցկացրած 455 խաղում դարձել է 28 գոլի և 96 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանւոմ նա 38 խաղում խփել է 1 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։