Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը ներկայումս հանդես է գալիս բրազիլական «Սան Պաուլու» ակումբում, ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Պրիմերայում։
«Հուսամ՝ ապագայում կվերադառնամ Լա լիգա։ Սա այն առաջնությունն է, որում ես միշտ ցանկացել եմ հանդես գալ»,– Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Relevo–ն։
Հիշեցնենք, որ կոլումբացին «Ռեալի» կազմում խաղացել է 2014–ից 2020 թվականներին և անցկացրած 125 խաղում խփել է 37 գոլ և կատարել 42 գոլային փոխանցում։