Լուրեր

Ալեգրիի գործակալը հետաքրքիր մանրամասներ է հայտնել
09.03.2024
1448 0

Բրանչինի (Ալեգրիի գործակալ). «2021 թվականի ամռանը «Ռեալ Մադրիդն» ամբողջովին պայմանագիր էր համաձայնեցրել իմ հաճախորդի հետ, նրան մնացել էր միայն ստորագրել։

Այնուամենայնիվ, նա մտափոխվեց և մեծ ափսոսանքով «սերուցքայիններին» հայտնեց մերժման մասին։ Դա պայմանավորված էր անձնական և ընտանեկան խնդիրներով։

Չեմ թաքցնի՝ չափից դուրս դժվար էր «Ռեալին» մերժելը, մանավանդ երբ ամեն բան համաձայնեցված էր»։

Հիշեցնենք, որ իտալացին «Ռեալը» մարզելու գլխավոր թեկնածուներից էր 2021 թվականին, երբ Զիդանը հեռացավ։ Արդյունքում, թիմի ղեկը կրկին ստանձնեց Անչելոտին։