Լա լիգայի 23–րդ տուրում կայանալիք «Սելտայի» դեմ խաղից առաջ (10.03, 21:30) RMTV–ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ խոսվում է Մելերո Լոպեսի՝ խաղը սպասարկող մրցավարի սխալների մասին։ Մասնավորապես, ասվում է հետևյալը․
• 21/22 մրցաշրջանում 11–մետրանոց չի նշանակել «Խետաֆեի» դարպասը (1-0), երբ Մարսելոյի նկատմամբ կանոնները խախտվեց։
• 22/23 մրցաշրջանում «Ժիրոնայի» դեմ խաղում 11–մետրանոց է նշանակել «Ռեալի» դարպասը՝ Ասենսիոյի խնդրահարույց ձեռքով խաղի համար և չի հաշվել «սերուցքայինների» գոլը՝ Ռոդրիգոյի կեղծ խախտման համար (1-1):
• Ընթացիկ մրցաշրջանում «Խետաֆեի» դեմ խաղում չի հեռացրել դարպասապահ Սորիային՝ տուգանայինից դուրս ձեռքով խաղալու համար (2-1):
• VAR ցույց է տվել հնարավոր 11–մետրանոց, որն արդյունքում նշանակվել է «Ռեալի» դարպասin՝ Կամավինգայի ձեռքով խաղից հետո՝ «Ռայոյի» դեմ խաղում (1-1):
Ակումբային հեռուստաալիքը նաև տեսանյութ է հրապարակել հանդիպման VAR մրցավարի՝ Է․ Իգլեսիասի սխալներից, որը VAR–ում էր աշխատում նաև մադրիդյան դերբիում (1-1):