Լա լիգան հետաքննում է սոցիալական ցանցերում ավելի քան 800 հազար հաղորդագրությունները, որը «Վալենսիայի» եզրային հարձակվող Պիտերը ստացել է, հաղորդում է Cope–ը։
Այդ հաղորդագրություններից որոշները «Ռեալի» սանի հասցեին կրում են ռասիստական բնույթ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պիտերը ստիպված էր փակել սոցիալական ցանցերում մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը՝ «սերուցքայինների» հետ խաղից հետո։