Մադրիդի «Ատլետիկոն» երկրորդ անգամ առաջարկ է կատարել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսին և առաջարկել միանալ իրենց, հայտնում է Marca-ն:
Սեբալյոսի պայմանագիրն ակումբի հետ լրանում է մրցաշրջանի վերջում: «Ռեալը» ցանկանում է խաղացողների նոր պայմանագրերի հարցին անդրադառնալ ավելի ուշ և դեռ նոր առաջարկ չի կատարել Դանիելին: Իրավիճակին հետևում են Պրիմերայի մի շարք ակումբներ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 19 խաղի, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: