Ֆրանսիական ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն մշտապես կապի մեջ է իր նախկին թիմակից Ռամոսի հետ և քննարկում է «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը, հաղորդում է Le Parisien–ը։
«Սերուցքայինների» նախկին ավագն օգնում է 25–ամյա ֆրանսիացուն՝ Իսպանիայի մայրաքաղաքում բնակարան փնտրելու հարցում։
Ռամոսը մի քանի անշարժ գույք ունի Մադրիդում և կարող է դրանցից մեկը վաճառել Մբապեին։