Ջուդ Բելինգեմը շարունակում է վերականգնվել վնասվածքից։
Նրա մասնակցությունը «Վալենսիայի» դեմ խաղին հարցականի տակ է, հաղորդում է Marca պարբերականը։
Այսօր անգլացին մարզվել է թիմին առանձին։ Ակումբը հույս ունի, որ նա կկարողանա խմբային մարզումներ անցկացնել հինգշաբթի կամ ուրբաթ, ինչը նրան հնարավորություն կտա հայտավորվել Չեմպիոնների լիգայի խաղին։
Հիշեցնենք, որ փետրվարի 10–ին կայացած «Ժիրոնայի» դեմ խաղում Բելինգեմը վնասել էր կրունկը։