Պաշտոնական․ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուի մոտ ախտորոշվել է աջ կոճի այտուցվածություն։
Համաձայն Relevo–ի տեղեկության՝ իսպանացի ֆուտբոլիստը բաց կթողնի առավելագույնը երեք շաբաթ։
Խոսելու վնասվածքը «Ռեալի» ֆուտբոլիստների 32–րդ վնասվածքն է ընթացիկ մրցաշրջանում։ Այս պահին, հարձակվողից բացի, «սերուցքայինների» հոսպիտալում են գտնվում Կուրտուան, Միլիտաոն, Ալաբան, Ռյուդիգերը և Բելինգեմը։