Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիլի» ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոյի ծառայություններով, հաղորդում է Marca–ն։
18–ամյա ֆուտբոլիստը տեղյակ է հետաքրքրվածության մասին և կարող է չերկարաձգել գործող պայմանագիրը, որը գործում է մինչև 2025 թվականը։
Այդ պարագայում ֆրանսիական ակումբը կարող է իջեցնել ֆինանսական պահանջները՝ նրան անվճար չկորցնելու համար։