«Ռեալն» անպարտելի խաղերի շարքը հասցրեց 19-ի:
Կառլո Անչելոտիի թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց «Արանդինային» և 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Մադրիդիցիները վերջին անգամ պարտություն կրել են սեպտեմբերի 24-ին՝ «Ատլետիկոյից» (1-3): Այդ օրվանից նրանք 16 հաղթանակ և 3 ոչ-ոքի են խաղացել Լա լիգայում, Իսպանիայի գավաթում և ՉԼ-ում:
Հաջորդ խաղն «Ատլետիկոյի» դեմ է և կանցկացվի Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում՝ հունվարի 10-ին: