Դեկտեմբերի 31-ին ակումբի մարզաբազայում կայացել է «Ռեալի» բաց մարզումը երկրպագուների համար, որից հետո ֆուտբոլիստները որոշ մտքեր են փոխանակել «Արքայական ակումբի» մամուլի ծառայության հետ:
Վինիսիուս Ժունիոր. «Ինձ հետ ամեն բան կարգին է, ես վերականգնվել եմ: Նոր տարում կցանկանամ, որ մենք շատ տիտղոսներ նվաճենք այս մրցաշրջանում:
Ցավալի է, որ չկարողացա մեր երկրպագուների բոլոր մարզաշապիկները ստորագրել, ես դա արեցի այնքան, որքան հասցրեցի»:
Մոդրիչ. «Իմ ծրագիրն այստեղ պատմություն կերտելն է և բոլոր հանդիպումները և տիտղոսները հաղթելն է այս մրցաշրջանում: Հաճույք եմ ստանալու յուրաքանչյուր պահից, քանի որ երբեք չես իմանա, թե որքան երկար են նման իրադարձությունները շարունակվելու աշխարհի լավագույն ակումբում»:
Խոսել եմ թիմակիցներիս հետ, մենք ավելի շատ բաց մարզումներ ենք ցանկանում տարվա ընթացքում: Երկրպագուների և երեխաների սերը լավագույնն է, որ կարող է պատահել մեզ հետ»:
Բելինգեմ. «2024 թվականից ցանկանում եմ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել, շատ գոլեր խփել և շարունակել լավ ելույթ ունենալ ու շքեղ հաղթանակներ տոնել: Ցանկանում եմ հաճույք ստանալ «Ռեալի» խաղից, ինչը հիմա անում եմ:
Տարվա լավագույն պահը հավանաբար «Էլ Կլասիկոն» է: Իրոք դժվարին հանդիպում էր, բայց վառ պահեր կային և ես թիմին օգնեցի հաղթել, այնպես որ իրոք հիշվող օր էր:
Չուամենի. «Մենք գիտենք, որ «Ռեալում» ամենադժվար ժամանակաշրջանը հունվարից հունիսն է և ես ցանկանում եմ բոլոր տիտղոսները հաղթել այդ ժամանակահատվածում և հաճույք ստանալ թիմի խաղից:
Մրցաշրջանում սիրելի պա՞հը, բոլոր խաղերը յուրահատուկ են, այդ պատճառով էլ ես չեմ կարող ընդգծել միայն մեկը կամ մի քանիսը»:
Կրոս. «2024 թվականին ցանկանում եմ առողջություն, դա ամենակարևորն է: Աշխարհում շատ ցավալի բաներ են տեղի ունենում և ամենակարևորն առողջությունն է»:
Բրահիմ Դիաս. «Երբ «Ռեալի» երկրպագուներն ուրախ են, մենք բոլորս էլ ուրախ ենք»:
«Ռեալի» բաց մարզումն՝ ԱՅՍՏԵՂ