Բելինգեմը՝ Golden Boy մրցանակը ստանալուց հետո. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալի» թիմակիցներիս և ամբողջ թիմին, պարոն Անչելոտիին, ակումբի նախագահին, ինչպես նաև ծնողներիս, եղբորս և ընկերներին, որ օգնել են ինձ շարժվելու առաջ:
Անհամբերությամբ սպասում էի այս մրցանակին, որը կարելի ա հաղթել կարիերայում միայն մեկ անգամ: Այս տիտղոսն ամբողջ կյանքի համար է և նախորդ մրցանակակիրները հաստատում են դրա կարևորությունը: Ես երրորդ անգլիացին եմ, որը ստանում է Golden Boy-ը՝ Ռունիից հետո, որն իմ կուռքերից մեկն էր, ինչպես նաև Ստերլինգը:
Ապագայում Գյուլերը կարող է հաղթել այս մրցանակը: Նրա ֆենոմենալ կարողությունները մենք տեսել ենք մարզմանը և հիացել ենք: Հնարավորություններ ունեն նաև «Բորուսիայի» վինգեր Բայնո-Գիտենսը, ինչպես նաև իմ եղբայր Ջոբը, որը «զտարյուն» հարձակվող է իմ հոր պես: