Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, որը վարձավճարով է հանդես գալիս մադրիդցիների կազմում, ցանկանում է մնալ իսպանական ակումբում:
«Ես արդեն ասել եմ դա: Իհարկե ես ցանկանում եմ մնալ «Ռեալում», բայց հիմա մենք չենք բանակցում: Հիմա հոկտեմբերն է, առջևում շատ խաղեր կան: Ես պետք է կենտրոնանամ այդ ուղղությամբ»,- Կեպայի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ իսպանացին «Չելսիից» է այս ամառ վարձավճարով տեղափոխվել «Արքայական ակումբ», քանի որ Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանը: