«Այնտրախտի» մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը մեկնաբանել է Լուկա Յովիչի՝ «Ռեալից» վարձակալության հիմունքներով վերադարձը։
«Լուկան Մադրիդում դժվար ժամանակներ է ապրել։ Նրա համար կարևոր էր ճիշտ ուղի վերադառնալը։ Նա ցանկանում էր վերադառնալ։
Լուկան կարող է մյուս մի քանի ամիսներն օգտագործել, որ վերականգնի լավագույն մարզավիճակը։ «Ռեալը» գիտի, որ ֆուտբոլիստը հուսալի ձեռքերում է ու կարող է աճել։ Մեզ համար ևս մեկ հիանալի տարբերակ առաջացավ դաշտի կենտրոնում»,- ասել է Բոբիչը։