Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկա է գտնվել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կայացած «Օսասունայի» դեմ խաղին (4-0):
Հիշեցնենք, որ 51-ամյա ֆրանսիացին «Ռեալը» գլխավորել է 2016-2018 և 2019-2021 թվականներին և «սերուցքայինների» հետ երկուական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և Իսպանիայի սուպերգավաթակիր, ինչպես նաև 3 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը:
Այս պահին «Արքայական ակումբը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 24 միավոր: Հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի թիմը կմրցի «Սևիլիայի» հետ (հոկտեմբերի 21, 20:30):
Մրցաշրջանի ավարտից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը: