ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության քվեարկությունից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես հայտնի է, թե որ ֆուտբոլիստներն ում օգտին են քվեարկել:
Գարեթ Բեյլը որպես Ուելսի հավաքականի ավագ մասնակցել է քվեարկությանը: Ուշադրության կենտրոնում է հայտնվել այն, որ ուելսցին Զինեդին Զիդանին չի նշել լավագույն եռյակում:
Բեյլը քվեարկել է Հանսի Ֆլիկի, Յուրգեն Կլոպի ու Խուլեն Լոպետեգիի օգտին՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներում:
Լուկա Մոդրիչը, Էդեն Ազարն ու Սերխիո Ռամոսն ավելի մեծ ուշադրության են արժանացրել Զիզուին:
Ազարն ու Ռամոսը ֆրանսիացուն նշել են առաջին հորիզոնականում, Մոդրիչը Զիդանին նշել է երկրորդ հորիզոնականում՝ նախապատվություն տալով Ֆլիկին:
Նշենք, որ տարվա լավագույն մարզիչ մրցանակին արժանացել է Յուրգեն Կլոպը: Հանսի Ֆլիկն ու Կլոպն ստացել են նույնքան՝ 24 միավոր, բայց Կլոպին առավելություն է տրվել՝ հաշվի առնելով ազգային հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքները:
Fenomeno, Realmadrid.am