• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռոդրիգոն՝ Լա լիգայի վերջին երկու հանդիպումների մասին

Լուրեր

Ռոդրիգոն՝ Լա լիգայի վերջին երկու հանդիպումների մասին
15.11.2022
2422 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է Լա լիգայի վերջին երկու խաղերի արդյունքները: Առաջինում «սերուցքայինները» 2-3 հաշվով զիջեցին «Ռայո Վալյեկանոյին», իսկ երկրորդում՝ հաղթեցին «Կադիսին» (2-1):

«Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունը մեզ զայրացրեց: Մենք պատրաստ չէինք դրան: Նաև մրցավարությունը մեզ թույլ չէր տալիս խաղալ մեր խաղը: Եվ Վինիսիուսը, և ես, տանջվում էինք կոպիտ խախտումներից վերջին երկու խաղերում և ցավալի է, որ մրցավարները չէին խառնվում:

Հակառակորդ թիմի ֆուտբոլիստները չափից դուրս շատ բաներ են իրենց թույլ տալիս, բայց մենք ինքնաքննադատ ենք և հասկանում ենք, որ երկու խաղերում էլ մեզ նման չէինք:

Կարծում եմ, որ մենք կարող էինք ամբողջ գիշեր խաղալ «Ռայոյի» հետ ու միևնույն է չհաղթել: Բոլոր մրցակիցները «Ռեալի» դեմ անցկացնում ենք իրենց կյանքի հանդիպումը, բայց այլ մրցակիցների հետ այդքան ակտիվ չեն:

Դա է ակումբի մեծությունը և մենք ընդունում ենք: Մենք արդեն սովոր ենք դրան»,- ասել է Ռոդրիգոն: