«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Անխել Միչելը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հավաստիացնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն:
48-ամյա իսպանացի մասնագետի գործակալը հոկտեմբերին երեք հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ: Լրագրողը հայտարարում է, որ Միչելը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «կապտանռնագույններին»:
Չավիի՝ մրցաշրջանի ընթացքում պաշտոնանկ արվելու դեպքում, «Բարսելոնայի» երկրորդ թիմի մարզիչ Ռաֆայել Մարկեսը ժամանակավորապես կգլխավորի հիմնական թիմը՝ նախքան Միչելի ժամանումը:
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Միչելը «Ժիրոնան» գլխավորում է 2021 թվականի հուլիսից, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:
«Ժիրոնան» 41 միավորով առաջին հորիզոնականն է զբաղեցնում Պրիմերայում, իսկ «Բարսելոնան» 34 միավորով 3-րդն է: