Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի՝ Լիսաբոնի «Սպորտինգում» նորամուտի մրցաշրջանից անցել է 20 տարի (2003 թվականի օգոստոսի 12):
Ի պատիվ այդ իրադարձության, պորտուգալական ակումբի 2023/24 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկի վրա կներառվի «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի անվան և ազգանվան սկզբնատառերը: