Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին ծրագրում է շարունակել ելույթները մադրիդիցների կազմում, հաղորդում է AS-ը:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և «Լիվերպուլը», բայց նա մտադիր է մնալ թիմում:
Չուամենին նախորդ տարվա ամռանն է տեղափոխվել «Ռեալ»: 2022/23 մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 50 հանդիպման, կատարել 4 գոլային փոխանցում: