Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն:
Մադրիդյան ակումբը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել նրա տեղափոխության դիմաց: Դանի Կարվախալը հաճախ է վնասվածքներ ստանում, բացի այդ էլ, հունվարին դարձավ 31 տարեկան:
Ռիս Ջեյմսը «Չելսիի» սան է: Ընթացիկ մրցաշրջանի 21 խաղում նա խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը: