Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։
«Նա հիանալի ֆուտբոլիստ է ու ռմբարկու։ Նա լիովին նվիրվում է հանուն «Լիվերպուլի», ես չեմ կարծում, որ նրանք նրան բաց կթողնեն։ Եթե մտածեին այդ մասին՝ տրանսֆերը մեծ թիվ կարժենար։
Իհարկե, Սալահին նաև «Ռեալն» է ցանկանում, բայց «Լիվերպուլը» շատ գումար է խնդրում։ Դա կարևորագույն գործարք կլիներ։
Սալահը հիանալի ֆուտբոլիստ է՝ մեծագույն պոտենցիալով, ու ամեն ակումբ կցանկանար նման տաղանդավոր ֆուտբոլիստ։ Բայց ես չեմ կարծում, որ «Ռեալը» բավարար գումար ունի նրան թիմ հրավիրելու համար»,- հայտարարել է Կալդերոնը։